Newsyou.info-ն ներկայացնում է ավելի հաճախ հնդկացորեն ուտելու հինգ պատճառ:
1. Հնդկացորենի շիլա․ այն օգտակար է շատ արժեքավոր սպիտակուց պարունակելու պատճառով:
2. Հնդկացորենն օգնում է արյան մեջ կանոնավորելու շաքարի քանակը, այդ պատճառով այն օգտակար է շաքարախտով հիվանդների համար:
3. Հնդկացորենը հարուստ է ֆոլաթթվով և ռուտինով: Իսկ դա նշանակում է, որ այն բարձրացնում է իմունիտետը, պաշտպանում է անեմիայից և արմացնում արյունատար անոթները:
4. Հնդկացորենը պաշտպանում է օրգանիզմը հնարավոր ուռուցքային հիվանդություններից, քանի որ ընդունակ է չեզոքացնելու ազատ ռադիկալները:
5. Եվ վերջապես, նրանց համար, ովքեր վախենում են ամենուրեք տարածված ԳՄՕ-ներից (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ), կարող են հնդկացորենի հարցում հանգիստ լինել: Հնդկացորենը ոչ մի անգամ չի ենթարկվել այդպիսի մոդիֆիկացիաների, քանի որ առանց դրա էլ շատ լավ բերք է տալիս: