Ֆինլանդիայից տասամյա տղան Instagram-ում խոցելիություն է հայտնաբերել, որը ցանկացած օգտվողի թույլ է տալիս հեռացնել մեկնաբանությունները, հայտնում է Venture Beat-ը:
Նա այդ մասին էլեկտրոնային նամակով հայտնել է Facebook-ի տնօրինությանը, որից հետո սոցիալական ցանցը որոշել է նրան պարգևատրել 10 հազար դոլարի չափով:
Երեխան պատմել է, որ ապագայում ցանկանում է զբաղվել համացանցային անվտանգությամբ: Իր պարգևը նա ծախսել է` գնելով նոր հեծանիվ, ֆուտբոլային համազգեստ և 2 համակարգիչ իր եղբայրների համար: