Սպիտակ տանը դեռևս հայտնի չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազանգերի պլանի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի հրադադարի հարցով, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են Սիրիայի Հալեպ քաղաքում մոտակա ժամանակներում հրադադարի հայտարարման մասին: Նրանք նաև հետաքրքրվել են, թե արդյոք Օբաման չի պատրաստվում այդ առիթով զանգել Պուտինին:
Էռնեստը պատասխանել է որ այդ զանգերի և համաձայնության մասին իրեն ոչինչ հայտնի չէ և ավելացրել, որ «եթե նման համաձայնություն ձեռք բերվի, մենք դրա մասին կհայտնենք»: