ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների երկարացման մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Որպես դրա պատճառ նա անվանել է ռեժիմի «դաժան պատերազմը» Սիրիայի ժողովրդի հետ: Օբաման հայտնել է, որ երկրի ներսում քաղաքացիական պատերազմը սպառնում է անկայունացնել ոչ միայն երկիրը, այլ նաև ողջ տարածաշրջանը:
Օբաման նաև նշել է երկրի ղեկավարության ենթադրյալ քիմիական և բակտերիոլոգիական զենք ստանալու փորձերի, մարդու իրավունքների խախտման և Լիբանանի գործերին միջամտելու մասին: