IRNA գործակալության փոխանցմամբ` Թեհրանը փնտրում է Բաքվի հետ հարաբերությունների ընդլայնման ճանապարհներ, ինչպես և աշխարհի մյուս երկրների հետ, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբեր Անսարին՝ երեքշաբթի օրը Թերհանում մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով` աշխարհի երկրների հետ հարաբերությունների օպտիմալացումը և ընդլայնումը հանդիսանում է Իրանի արտաքին դիվանագիտության առաջնահերթությունը:
2015 թվականի վերջին Իրանի ներդրումներն Ադրբեջանի հիմնական կապիտալում հասել են 760 միլիոն դոլարի, այդ թվում նավթային հատվածում` 145 միլիոն դոլար: