RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն և Ռուսաստանը հույս ունեն, որ կկարողանան կազմակերպել Սիրիայի հրադադարի «ավելի կայուն» մեխանիզմ, և արդեն մոտակա ժամերին կարելի է պայմաններ ստեղծել սիրիական կարգավորման բոլոր կողմերի բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Մեր թիմերը մասնակցում են այդ քննարկումներին, այնպես որ մենք կարողանանք փորձել կազմակերպել ավելի կայուն մեխանիզմ, քան այն, որը գործել է ավելի վաղ»,- ասել է Քերին լրագրողներին Վաշինգտոնում:
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Սիրիայի հրադադարի համաձայնությունը կմշակվի «եթե ոչ մոտ ժամերում, ապա մոտ օրերում»: