Երեքշաբթի օրը Հալեպի հիվանդանոցի հրթիռակոծումը տեղի է ունեցել ընդդիմության կողմից վերահսկվող տարածքից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է RIA Novosti-ն:
Քերին Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է, որ Հալեպի շրջանը առճակատվել է ամենամեծ քանակով բռնությունների` մասնավորապես Դաբիթ հիվանդանոցի վրա այսօրվա հարձակումը:
Ավելի վաղ, Հալեպի աշխարհազորից աղբյուրը RIA Novosti-ին հայտնել է, որ ահաբեկիչների կողմից Դաբիթ հիվանդանոցի գնդակոծման հետևանքով զոհվել է 10 մարդ:
Մայիսի 1-ին ահաբեկիչները փորձել են անցնել հարձակման և գրոհել են բանակի և աշխարհազորի դիրքերի վրա Հալեպի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում: Սիրիայի կառավարական ուժերը ռազմաօդային ուժերի աջակցությամբ զինյալների հարձակումը հետ են մղել:
Հալեպում զանգվածային ականանետային և հրթիռային գնդակոծությունների հետևանքով, որոնք շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ, զոհվել է ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ: