Բոբ Դիլանը, Փոլ Մակքարթնին, Тhe Rolling Stones-ը, Тhe Who-ն, Նիլ Յանգը և Ռոջեր Ուոթերսը 2016 թվականի աշնանային փառատոնում հանդես կգան միասին, հայտնում է The Rolling Stone-ը:
Desert Trip փառատոնը, որը կկազմակերպի Coachella փառատոնի թիմը, Կալիֆոռնիայի Ինդիգո քաղաքում կտևի 3 գիշեր` հոկտեմբերի 7-9-ը:
Նշվում է, որ մասնակցությանը իրենց համաձայնությունը առաջինը տվել են Тhe Who-ն, ապա Նիլ Յանգը: