Ինչպես արդեն հայտնել ենք, Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:
The Sun-ի տեղեկությունների համաձայն` դարպասապահը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել: Կատալոնացիները պատրաստ են 50 մլն եվրո վճարել 23-ամյա բելգիացու տրանսֆերի դիմաց:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է 21 հանդիպումների և բաց է թողել 25 գոլ: