Գերմանական Hugo Boss ընկերության մաքուր եկամուտը 2016 թվականի առաջին եռամսյակում ընկել է 49%-ով և կազմել է €38,5 միլիոն տարեկան կտրվածքով, հայտնում է RNS-ը:
Նշվում է նաև, որ ընկերության իրացման ծավալը կրճատվել է 4% և կազմել €642 միլիոն:
Հաղորդվում է, որ ընկերության ղեկավարությունը պլանավորում է փակել մի շարք խանութներ թույլ ցուցանիշների ֆոնի վրա, սակայն վերջնական որոշում կընդունվի մոտակա ամիսներին: