Չինացի ներդրողները, ովքեր պատրաստվում են գնել «Միլան»-ը, մտադիր են ակումբի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիին աշխատանք առաջարկել ակումբի ղեկավարությունում: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:
Իտալական պարբերականի տեղեկությունների համաձայն` «Միլան»-ի ներկայիս սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին չինացի ներդրողների հետ կարող է նախնական պայմանագիր ստորագրել արդեն այս շաբաթ:
Հիշեցնենք, որ Մալդինին ռեկորդակիր է Ա Սերիայում անցկացրած խաղերի քանակով: Ֆուտբոլային ամբողջ կարիերան նա անցկացրել է «Միլան»-ում, որի կազմում մասնակցել է 902 պաշտոնական խաղերի: