Արցախում ապրիլի 4-ին հերոսաբար զոհված պայմանագրային զինծառայող, դիպուկահար Հարություն Հովհաննեսի Աբրահամյանը Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքից էր: 1985թ. ծնված զինծառայողը զինված ուժերում էր 2013թ.:
Հարություն Աբրահամյանը հայրենի գյուղում ենք, նրա տնակն է երևում, բակում խաղացող երեխաների մեջ նրա երեք անչափահաս երեխաներն են:
Հերոսի որդին չի կարողանում համակերպվել, որ հայրն այլևս տուն չի գալու. «Պապ, արի հիմի գնանք Քելբաջար»: Նա հիշում է հոր խրատը. «Որ գնամ պոստ, խելոք կմնաս, մամային չջղայնացնես»:
Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը արցախյան ազատամարտի վետերաններից է, ապրիլյան մարտերի ժամանակ որպես կամավոր պատրաստվում էր սահման գնալ, հիմա որդու երեք անչափահաս զավակների խնամքն իր ուսերին է: Հարությունն իր ընտանիքի միակ զավակն էր:
«Ես մխիթարվում եմ նրանով, որի իմ որդին ննջում է և հարություն պիտի առնի»,- ասում է հերոսի մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում: