Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Լեսթեր»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին «Իմ պատմությունը» վերնագրով ինքնակենսագրական գիրք է գրել: Այն կտպագրվի «Penguin» հրատարակչությունում: Ֆուտբոլիստի մասին գիրքը լույս կընծայվի 2016 թվականի հոկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ Վարդիի կենսագրությունը հետաքրքրել է ֆիլմարտադրողներին: Հոլիվուդում աշխատանքներ են տարվում նաև Վարդիի մասին ֆիլմ նկարահանելու համար:
Հավելենք, որ խաղացողը լրագրողների կողմից ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: