Ֆրանսիան առայժմ դեմ է հանդես գալիս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին, հայտնում է rosbalt.ru-ն:
«Բանակցությունների այս փուլում Ֆրանսիան ասում է «ոչ»,- Politico պարբերականը մեջբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերը:
Համաձայնության պայմանները նա գնահատել է որպես ԵՄ պետությունների տնտեսությունները քայքայող: «Մենք երբեք չենք ընդունի մեր գյուղատնտեսության հիմնական սկզբունքների, մեր մշակույթի և գնումների շուկաների փոխադարձ հասանելիության խափանումը»,- հայտարարել է Օլանդը: