Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարն ամփոփել է ավարտին մոտեցող մրցաշրջանը:
«Վերջերս դարձյալ սկսել եմ բավականություն ստանալ խաղից: Երբ դու վնասվածք ունես, դժվար է խաղալ լավ տրամադրությամբ: Ջանք չեմ խնայել ակումբիս համար:
Իմ և «Չելսի»-ի համար բարդ մրցաշրջան էր: Առջևում դեռ երեք խաղ ունենք: Ցանկանում ենք երեք հաղթանակ տանել»,- Daily Mail-ը մեջբերում է Ազարի խոսքերը: