4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ իշխանությունը հրաժարվեց ընդունել ընդդիմության հիմնական պահանջները, և այդ քննարկումը ձախողվեց: Ապրիլի 28-ին 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ԸՕ նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Իշխանությունը Ընտրական օրենսգիրքը քննարկում է համախոհների հետ:
Այս քննարկումների արդյունքում, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հավաստմամբ, ԸՕ-ն էապես փոփոխությունների ենթարկված կլինի:
«Հանրությանը խոստանում ենք այն, ինչ կա մեր ԸՕ-ում, այն հրապարակային է, -«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հ. Սահակյանը,- հանրությունը կարող է տեսնել, թե ինչ մեխանիզմներ կան, որի արդյունքում մենք կունենանք առաջընթաց ընտրական գործընթացներում»:
Մանրամասները՝ տեսանյութում: