Մայիսի 5-ին կայանալիք ՀՀ Կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ: Օրինագիծը Կառավարությանն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորների հիմնավորմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ՝ ՀՀ-ի կողմից կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը՝ ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:
«Առաջին լրատվական»- ի հարցախույզի ընթացքում մեր համաքաղաքացիներից շատերը նշեցին, որ տեղին է հենց այս փուլում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: