Ապրիլի 28-ին 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավորներից կողմ քվեարկել է միայն Լյուդմիլա Սարգսյանը:
ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում շարունակվում է ԸՕ նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ աշխատում է մի խումբ, որի ցանկությունն է ներկայացնել խնդիրները բացառող նախագիծ:
«Ես քվեարկել եմ կողմ, քանի որ տեսել եմ, որ բավականին բարեփոխված է Ընտրական օրենսգիրքը: Ես տեսնում եմ, որ մեր առաջարկների մի մասը ընդունվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում: