«Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է և մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք այդ ուղղությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ եթե պատերազմական գործողությունները վերսկսվեն, այդ պայմաններում Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն. «Բայց քանի դեռ բանակցությունների միջոցով իրավիճակի շտկումը կամ առաջընթացի ապահովումը սահմանափակված չէ, կգնանք այդ ճանապարհով: Մի գեղեցիկ օր ԼՂՀ-ն կդառնա ՄԱԿ-ի անդամ, և Նյու Յորքում կծածանվի նաև Արցախի անկախ հանրապետության դրոշը»:
Է. Շարմազանովի դիտարկմամբ՝ Արցախի պայքարը ոչ թե տարածքային վեճ է, այլ նախևառաջ ուղղված է Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: