Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Երևանը կատարո՞ւմ է սպասված շրջադարձը

Հայաստանի կառավարությունը վաղը կքննարկի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը՝ Արցախի ճանաչման վերաբերյալ: Ամենաուշագրավն այն է, որ կառավարությունը կարծես թե հավանության է արժանացնելու այդ նախագիծը, և այն ներկայացվելու է Ազգային ժողովում, իսկ ներկայացնողն էլ լինելու է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Քառօրյա պատերազմից հետո այս քայլը կարծեք թե այնքան էլ անսպասելի չի թվում, սակայն կա մի ուշագրավ նրբերանգ. Սերժ Սարգսյանը այդ պատերազմի ընթացքում ելույթ ունենալով ԵԱՀԿ դեսպանների առաջ՝ հայտարարեց, որ եթե պատերազմը շարունակվի և կրի լայնամասշտաբ բնույթ, ապա Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն: Միաժամանակ հայտարարվեց, որ ԱԳՆ-ին հանձնարարվում է մշակել Հայաստանի և ԼՂՀ միջև ռազմական փոխօգնության պայմանագիր:

Այս օրերին, ի պատասխան լրագրողների հարցերի, թե ինչ վիճակում է այդ գործընթացը, պաշտոնյաները պատասխանում էին, թե պայմանագիրը մշակվում է: Եվ ահա, փաստորեն, կառավարության օրակարգում պայմանագրից ավելի շուտ հայտնվում է ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը և այն էլ, ըստ էության, արժանանում կառավարության հավանությանը:

Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ճանաչման կգնան պատերազմի շարունակության և մասշտաբայնության դեպքում: Ներկայումս պատերազմն իհարկե շարունակվում է, սակայն ոչ միայն չեն աճել մասշտաբները, այլև, ըստ էության, զգալիորեն նվազել են քառօրյա զարգացումների համեմատ: Եվ այս իրավիճակում կառավարության օրակարգում ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի հայտնվելը, այն էլ՝ կառավարության դրական տրամադրվածությամբ, դառնում է հետաքրքրական:

Արդյոք սա մեսի՞ջ է միջազգային հանրությանը առաջիկա քաղաքական գործընթացներին ընդառաջ, որով Հայաստանի իշխանությունը պարզապես կատարում է քաղաքականության կտրուկ փոփոխության քայլ՝ այդպիսով փորձելով համարժեք լինել քառօրյա պատերազմից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին: Թե՞ Հայաստանը այդպիսով փաստացի պատրաստվում է ավելի մասշտաբային պատերազմական գործողությունների, որի սպասման մասին խոսակցությունները վերջին օրերին ակտիվացել են, հատկապես այն տեղեկությունների ֆոնին, որ Ադրբեջանը ԼՂՀ սահմանին կատարում է զորքերի շարժ և կուտակումներ: Արդյոք Հայաստանն այս քայլով պատրաստվում է հնարավոր տարբեր զարգացումների՞ և միաժամանակ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրավիճակի վրա: Թե՞ Հայաստանը պարզապես սկսում է գործընթաց, որը կառուցվում է ավելի տևական հաշվարկի վրա, և խնդիրը ներկայումս հարցը խորհրդարանական օրակարգ բերելն է, սակայն արագորեն ընդունելը դեռևս չկա ընթացիկ ծրագրերում:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Հայաստանի համար քաղաքական մոտեցումների փոփոխությունն այս փուլում հրամայական է, քանի որ միայն բանակցային գործընթացը մերժելը իհարկե Հայաստանը կդնի, այսպես ասած, անկումային ընթացքի մեջ, և Երևանը բանակցային սեղան վերադառնալու համար հրապարակած երեք պայմաններին զուգահեռ անկասկած պետք է ներկայացնի այլընտրանքային քաղաքական գործընթացներ: Համենայն դեպս, Ադրբեջանն իր անխոհեմ քայլով Երևանին տվել է այդ հնարավորությունը, և դրանից չօգտվելը կարող է հետագայում ստեղծել քաղաքական առումով էլ ավելի աննպաստ իրավիճակ:

Մյուս կողմից, իհարկե, շատ էական է, թե արդյոք Երևանը որևէ սցենա՞ր է առաջ քաշում քաղաքական պրոցեսի համար, թե՞ պարզապես տվյալ մեսիջով պատրաստվում է քաղաքական առևտրի: Սա, իհարկե, էական և կարևոր հանգամանք է՝ նկատի առնելով այն, որ օրենսդրական նախաձեռնությունը գալիս է ոչ թե իշխանության, այլ ընդդիմադիր պատգամավորներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում