Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Թուրքական ապրանքների ներկրումը չպետք է արգելել. տնտեսական հարաբերություներում սահմանափակումներ չպետք է լինեն

Վերջերս մամուլում շրջանառվում է թուրքական ապրանքներից հրաժարվելու թեման: Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնապես առևտրատնտեսական հարաբերություններ չկան, բայց Թուրքիան վերջին տասնամյակների ընթացքում մշտապես Հայաստանի անուղղակի առևտրային գործընկերների մեջ եղել է, կարելի է ասել: Ու չնայած փակ սահմաններին՝ առևտուրը մշտապես իրականացվել է երրորդ երկրների միջոցով, և Հայաստանի առևտրային հաշվեկշռի մեջ Թուրքիան մշտապես 3-4,5 տոկոսի սահմաններում ունեցել է ներկայացվածություն:

Թեև վերջին 1 տարվա ընթացքում որոշակիորեն նվազել է առևտրաշրջանառությունը, անցած տարի, օրինակ, մոտ 40 տոկոսով, բայց, այնուամենայնիվ, երկարաժամկետ առումով երկու երկրների առևտրաշրջանառությունը շոշափելի է եղել:  Բացարձակապես գերակշռել է ներմուծումը, անկախությունից ի վեր մոտ 2.5 մլրդ դոլարի ապրանքներ են ներմուծվել Թուրքիայից: Ընդ որում՝ ներմուծվում է բավականին լայն տեսականի՝ մոտ 700 անուն ապրանք: Ներկրվում են պատրաստի արտադրանք, հագուստեղեն, տրիկոտաժ, կոշկեղեն, սննդամթերք, շինարարական տարբեր ապրանքներ, տարբեր տեսակի հումք:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ՝ որևէ մեկը չի կարող այսօր ճշգրիտ ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն հայաստանյան տնտեսությունում թուրքական ապրանքների ներկրման սահմանափակման դեպքում: Սակայն միևնույն ժամանակ տնտեսագետը նկատում է՝ որոշ ապրանքատեսակների դեպքում Հայաստանը կարող է փոխարինել դրանք տեղական արտադրանքով:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը նկատում է. վերջին 2 տարիների ընթացքում Թուրքիայից 3-րդ երկրների միջոցով ներկրումը 232 մլն դոլարից կրճատվել է մինչև 136 մլն դրամը:

 Խոսելով թուրքական ապրանքների ներկրման ծավալների մասին՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է՝ կառավարությունը ոչ մի ազդեցություն չունի, ներկրման ծավալները պայմանավորված են առանձին գործարարների գործունեությունից:

 Տնտեսագետն ընդգծում է, որ դատելով գործարար շրջանակների խոսակցություներից՝ պարզ է դառնում, որ Թուրքիայից ապրանքների ներկրումը ձեռնտու է և՛ գնի, և՛ որակի, և՛ ճանապարհածախսի առումով: Եվ եթե Թուրքիային փոխարինող այլ շուկա պետք է գտնել ի դեմս Չինաստանի, ապա այդ դեպքում կավելանան լրացուցիչ ճանապարհային ծախսեր, ինչն էլ իր հերթին էական ազդեցություն կունենա ապրանքների գների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում