Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն այսօր ակտիվորեն աճում են, ինչը տեղի է ունենում ամերիկյան արժույթի փոխարժեքի էժանացման ֆոնին:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.79 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 46.19 դոլար: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն իր հերթին աճել է 0.56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 45.03 դոլար: