«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան երրորդ տարին անընդմեջ երկրպագուների կարծիքով թիմի լավագույն ֆուտբոլիստն է: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի դարպասապահը 31 խաղում 29 գնդակ է ընդունել սեփական դարպասը:
«Երրորդ տարին անընդմեջ այս մրցանակն ստանալն անբացատրելի զգացողություն է: Ես ուրախ եմ ու հպարտ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմի երկրպագուներին: Նրանք լավագույնն են աշխարհում: Շարունակելու ենք պայքարել»,- մրցանակն ստանալուց հետո գրել է դարպասապահն իր թվիթերյան էջում: