Միսուրի նահանգի դատարանը Johnson&Johnson-ին պարտադրել է 55 մլն դոլար վճարել կնոջը, որը պնդում է, որ իր մոտ ձվարանների քաղցկեղ է առաջացել ընկերության արտադրած հիգիենիկ միջոցների օգտագործման պատճառով : Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գոլորիա Ռիսթեսանդին 5 մլն դոլար հատկացվել է որպես նյութական վնասի փոխհատուցում, 50 մլն՝ բարոյական:
Հայցվորի խոսքով՝ նա երկար տասնամյակներ օգտագործել է Johnson & Johnson-ի փոշի ապրանքները, մասնավորապես՝ Baby Powder-ը և Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջն ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո նրա արգանդը հեռացրել են: Ներկայումս նրա քաղցկեղը նվազման փուլում է: