Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Ժիրայր Սէֆիլյանը սկսել է կամավորներ ցուցակագրել

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը այսօր հայտարարել է Հանուն Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում սկսելու մասին: Այդ կապակցությամբ տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Հայրենակիցնե՛ր, 1994 թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից և ժամանակն օգտագործեց հզորանալու և պատերազմը շարունակելու համար:

2014 թվականի օգոստոսից սկսած նա մեր դեմ վարում է սողացող պատերազմ և ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի ծանր հարվածներ է հասցնում՝ նպատակ ունենալով այդպես արնաքամ անել մեզ և մի օր լայնածավալ պատերազմի միջոցով ոչնչացնել մեր երկիրը:

Ապրիլի սկզբին տեղի ունեցած աննախադեպ մասշտաբի և ակտիվության ռազմական գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ հակառակորդն ամեն պահի կարող է սկսել այդ լայնածավալ պատերազմը, մինչդեռ երկրի «քաղաքական ղեկավարությունը» համարժեք քայլեր չի կատարում մարդկային ու այլ ռեսուրսները մոբիլիզացնելու և մեր գլխին կախված նոր ցեղասպանության ու հայրենազրկման վերահաս սպառնալիքը չեզոքացնելու համար:

Ուստի հայությունը, հաշվի առնելով վիճակի օրհասականությունը, պարտավոր է «քաղաքական ղեկավարության» որոշումներին սպասելու փոխարեն հասարակական հիմունքներով ինքնակազմակերպվել մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդին գլխովին ջախջախելու ու ծնկի բերելու հրամայականով: Ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ ապրիլյան ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրը:

Ողջունելով մինչ օրս խրամատում կանգնած զինվորին աջակցելու համար առանձին խմբերով ու անհատապես ճակատ մեկնած կամավորներին, միևնույն ժամանակ հարկավոր է ճիշտ գնահատել ուժերը և փաստել, որ հակառակորդին ծնկի բերելու համար անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը և կազմակերպվել որպես Ազգ-բանակ:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան), ղեկավարվելով Ազգ-բանակի վերածվելու և հակառակորդին ծնկի բերելու հրամայականով, հայտարարում է կամավորների ցուցակագրում:

Կոչ ենք անում քսանից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ և արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց ցուցակագրվել և պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմելու է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ կամավորների մասնագիտական, մարտական և ֆիզիկական պատրաստման համար միջոցներ տրամադրելու և պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ռազմական գործողությունների դեպքում ՀՀ Զինված ուժերում նրանց ըստ մասնագիտական և ֆիզիկական կարողությունների ներառելու հարցով»:

Կամավորների ցուցակագրումը կազմակերպվում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք. Երևան, Շինարարների փ., 8 շ., բն. 13) :

Հարցերի և պարզաբանումների համար զանգահարել +37410 390338, +37494 016760 կամ գրել էլեկտրոնային հասցեին [email protected] :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում