Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:
Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին չեն մասնակցում Սմբատ Մարգարյանը, ով վնասվածք ունի, և Ռոստամ Կարապետյանը:
Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի մայիսի 15-ին, իսկ արդեն մայիսի 18-ից թիմը մեկ այլ հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում:
ՀԱՕԿ լրատվության բաժին