Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ազատ խոսքը մեզանում նախընտրելի է. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող` բռնություն կամ անհանդուրժողականություն բովանդակող երևույթների և իրադարձությունների որոշակի մասն ուղղված է ազատության դեմ` ապրելու ազատության, մտածելու ազատության, գործելու և, իհարկե, խոսելու ազատության դեմ: Որպես ազատության այս դրսևորումների և հատկապես խոսքի ազատության լավագույն կրողներ և իրացնողներ՝ լրագրողներն այդ իրադարձությունների կիզակետում են: Ազատությունն ամբողջովին ապահովագրված չէ թե՛ թեժ կետերում, թե՛ անգամ ամենաժողովրդավարական ու ամենաքաղաքակիրթ ընկալվող հասարակու թյուններում, ինչի ականատեսն ու արձանագրողն առաջինը հենց լրագրողներն են` հասարակության տեղեկացվածությունն ու ազատ խոսքի իրավունքը երբեմն ապահովելով նաև իրենց ազատության և, ցավոք, նաև կյանքի գնով:

Պետությունների պատմության հետ մեկտեղ գրվում է նաև նրանցում գործող մամուլի պատմությունը: Այս տարի Հայաստանի անկախության 25-ամյակի հետ լրանում է նաև հայկական ազատ մամուլի պատմության քառորդ դարը, թեպետ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ ավելի տարիքով են, քան մեր անկախությունը: Նրանք բոլորն էլ մեր երկրի ժամանակակից պատմության տարեգիրներն են, որոնք, անկախ հնչող գնահատականներից, ազատ են իրենց մտածելակերպում և գործելակերպում, ազատ են իրենց ընտրության մեջ, և ազատության տարբեր ըմբռնումներով հանդերձ` միասնական ըմբռնում ունեն հայրենիքի ու պետ ականության կարևորության մասին: Այդպես էր արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին և ողջ ընթացքում, այդպես է ապրիլյան մերօրյա պատերազմի առաջին իսկ օրից:

Ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության կայացման առումով ազատ խոսքը կարևորագույն նշանակություն ունի թե՛ զարգացող երկրներում, թե՛ այնտեղ, որտեղից երբեմն գնահատականներ են հնչում այդ երկրներում խոսքի ազատության և ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: Ի պատիվ թե՛ մեր հասարակության, թե՛ նրա զարգացման գործընթացի անբաժան մասը հանդիսացող լրատվամիջոցների՝ կարող ենք արձանագրել, որ ազատ խոսքը մեզանում նախընտրելի է և գնահատելի, հնչուն և ուսանելի:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, խաղաղություն, լավատեսություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում