Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը մի ամուսնուց կարող է փոխանցվել մյուսին: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները:
Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության են ենթարկել 65 տարեկան 1260 տարեց զույգերի տվյալները, որոնք հավաքվել են սրտանոթային համակարգի առողջության հետազոտման շրջանակներում:
Պարզվել է, որ հստակ կապ գոյություն ունի զառամյալության ախտանիշների ու տարեց մարդկանց ընկճախտային վիճակի միջև: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ ամուսիններից մեկի զառամյալությունը կամ ընկճախտային վիճակը նման նշաններ է առաջացնում նաև մյուսի մոտ: