Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Արմեն Աշոտյանը սահմանում է Սերժ Սարգսյանի կառավարման սնանկությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, որ բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի դեռ պատերազմը շարունակվում է: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել և գնահատել տարբեր կերպ: Բարոյակա՞ն է Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը հանրային տեսանկյունից, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանն, իհարկե, Հայաստանի սոցիալ-տնտեսական խայտառակ պատկերն է, նաև այն քրեաօլիգարխիկ համակարգի առկայությունը, որն, իհարկե, Սերժ Սարգսյանի «մենաշնորհային ճարտարապետությունը» չէ, սակայն շարունակվել է նաև նրա նախագահության տասը տարիների ընթացքում:

Վերջին հաշվով, խնդիրը նաև լոկ Սերժ Սարգսյանն էլ չէ, և քառօրյա պատերազմում հայ զինվորների և սպաների սխրանքը ցույց տվեց, որ ընդհանրապես բարոյական չէ Հայաստանի ողջ իշխանական համակարգի, այսպես ասած, պաշտոնավարումը, և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ համակարգը բարոյական լինելու պարագայում պարզապես պետք է հեռանար փաթեթով՝ ներողություն խնդրելով զինվորներից, սպաներից և նրանց ընտանիքի անդամներից: Որովհետև եթե նրանք չլինեին, Հայաստանի պետականությունը ներկայումս ստիպված կլիներ հերթական անգամ գոհանալ բարոյական հաղթանակով, իսկ ֆիզիկապես մտած կլիներ իր՝ այսպես ասած ավարտական փուլ:

Այս ամենն, իհարկե, իշխանությունները շատ լավ են հասկանում, և այստեղ պետք է փնտրել նաև Արմեն Աշոտյանի հայտարարությունների լեյտմոտիվը, այսպես ասած, հակառակ կողմից: Բանն այն է, որ Արմեն Աշոտյանի հայտարարության իրական հասցեատերը ոչ թե հասարակությունն է կամ՝ այսպես ասած ընդդիմադիր ուժերը, այլ առաջին հերթին և գլխավորապես իշխանությունը: Ակնհայտ է, որ իշխանության ներսում առկա ներքին պայքարը սրվել է քառօրյա պատերազմից հետո և խորհրդարանական ընտրություններից առաջ ստացել է չափազանց դինամիկ բնույթ: Ակնհայտ է, որ այստեղ առաջնային պլան են գալիս ապագա վարչապետի հետ կապված հարցերը, և խնդիրը այն է, թե մնալո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանը:

Եվ ահա, Արմեն Աշոտյանը, որն իր իշխանական կարիերայի համար, իհարկե, պարտական է Սերժ Սարգսյանին, առաջ է քաշում նրա՝ այսպես ասած մնալու բանաձևը, քանի որ ակնհայտ է, որ ղարաբաղյան ուղղությամբ ներկայիս իրավիճակը կշարունակվի շատ երկար, անկասկած նաև մինչև 2018 թվական, և Արմեն Աշոտյանը, ըստ էության, իշխանության ներքին շրջանակների համար է սահմանում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շարունակության «բարոյական ցենզը», որպեսզի «անբարոյության» տիրույթում դնի բոլոր այն իշխանական խմբերին, որոնք հավակնում են տեսնել այլ վարչապետ կամ լինել վարչապետ: Եվ թերևս պատահական չէ, որ Արմեն Աշոտյանը այս «ցենզը» սահմանում է այն հայտարարությունից հետո, որն օրեր առաջ արեց Հովիկ Աբրահամյանը՝ ասելով, որ կառավարությունը լավ է աշխատում, ձգտում է մոռանալ անցյալն ու նայել ապագային:

Ըստ էության, ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը ՀՀԿ մյուս փոխնախագահ Աբրահամյանին ակնարկում է, որ եթե նա ապագայում էլ նայում է իր զբաղեցրած վարչապետի պաշտոնին՝ առաջին դեմք տեսնելով իրեն, ոչ թե Սերժ Սարգսյանին, ապա դա կարող է լինել բարոյական խնդիր: Մյուս կողմից, ընդհանուր առմամբ, հասկանալի է, թե ինչու է Աշոտյանի միջոցով հրապարակ նետվում հենց «բարոյական», այսպես ասած, ցենզը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես պետության գլուխ, որպես առաջին դեմք, որպես կառավարիչ, ըստ էության, չունի որևէ տնտեսական, քաղաքական, անվտանգության ձեռքբերում կամ փաստարկ՝ մեղմ ասած, որը հնարավորություն կտար նրան իր հետագա պաշտոնավարման հարցում դիտարկել որպես գրավական: Բարոյական «ցենզի» սահմանումը Սերժ Սարգսյանի կառավարման սնանկության սահմանումն է, որ տալիս է Արմեն Աշոտյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում