NASA-ի օվկիանոսագետ Նորման Կյուրինգի գլխավորությամբ գիտնականների խումբը որոշել է պարզել, թե ինչից է Կասպից ծովի հատակում առաջացել հատվող գծեր, հայտնում է hitech-news.ru-ը: Հետազոտության ընթացքում գիտաշխատողները տեսել են ծանծաղուտի արբանյակային լուսանկարը:
Գիտաշխատողների տեսության համաձայն` քամին սառույցի խոշոր կտորները քշել է ծով: Պարզվել է, որ փչել են ուժեղ քամիներ, որի արդյունքում սառույցը շարժվել է ծովի հատակով: Դրանով ակոսվել են ջրիմուռները և ծովախոտը: