Չինաստանի պաշտպանության նախարարությունը երիտասարդ մարդկանց հրավիրում է ծառայության երաժշտական տեսանյութի օգնությամբ: Ռազմական գործակալությունը համացանցում «Պատերազմի հայտարարում» անվանմամբ ռեփ-կոմպոզիցիա է հրապարակել: Երգի հեղինակները երիտասարդությանը կոչ են անում մտնել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի կազմ, հայտնում է China Daily-ն:
Երգի տեքստում ասվում է, որ պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի: «Դու պատրա՞ստ ես դրան»,- դիմում է կատարողը լսողներին: