Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ պատրաստ է մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղին:
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վերջերս հայտարարել է ֆրանսիացի ֆուտբոլիստի վնասվածքի մասին և նշել է, որ վստահ չէ, թե ֆուտբոլիստը կարող է մասնակցել առաջիկա խաղին: Սակայն Ռիբերին հակառակն է պնդում:
«Ինձ լավ եմ զգում: Այսօր մարզվել եմ ընդհանուր թիմի հետ: Պատրաստ եմ մասնակցել «Ատլետիկո»-ի դեմ խաղին: Անհամբերությամբ եմ սպասում առաջիկա խաղին: Կարծում եմ՝ պետք է դուրս գամ խաղադաշտ»,- Bild-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը: