Թուրքական հրետանին ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 50 զինյալների, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Մինչ այդ հայտարարվել էր, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են հրետակոծել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերն այն բանից հետո, երբ թուրքական Քիլիս քաղաքում հրետանու արկ է ընկել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է: