Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան վնասվածքից վերականգնվելուց հետո այսօր առաջին անգամ մարզվել է թիմի հետ:
Չի բացառվում, որ ֆուտբոլիստն ընդգրկվի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ պատասխան խաղի հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Արբելոան ընդամենը երկու խաղ է անցկացրել իր թիմի կազմում: