Հյուսիսային Կորեան իր սահմանի մոտ ԱՄՆ-ի ռազմական մանևրները դիտարկում է որպես թշնամական գործողություն և պլանավորում է որպես պատասխան ամրացնել երկրի միջուկային պոտենցիալը, հայտնում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությանը:
«Մենք միշտ հավատարիմ ենք մեր ռազմավարությանը. պատասխանել թշնամական ուժերի ագրեսիվ պատերազմին արդար պատերազմով, իսկ միջուկային սպառնալիքին`միջուկային կանխարգելիչ ուժերի ամրապնդմամբ: Ամեն անգամ, երբ թշնամին կանցկացնի զորավարժություններ, միջուկային հարված հասցնելու մեր հնարավորությունները արագ տեմպերով կամրապնդվեն»,- ասված է Հյուսիսաին Կորեայի ԱԳՆ հայտարարությունում: