Գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը ներկայացրել է 2015-2016թթ մրցաշրջանի լավագույն գոլերի տասնյակը: Մրցաշրջանի լավագույն գոլերի թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Հանովեր»-ի դարպասը հեղինակած գոլը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի` «Հանովեր»-ի դարպասն ուղարկած գնդակը տասնյակի 9-րդ հորիզոնականում է: Լավագույն տասնյակում են նաև Կևին Կամպլի, Դարիո Լեզկանոյի, Դանիել Դիդավիի, Արտուրո Վիդալի, Քրիստիան Կլեմենսի, Կոնստանտինոս Ստաֆիլիդիսի, Ֆաբիան Լյուստենբերգերի, Մարսել Ռիսեի գոլերը:
Մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել «Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի` «Հերտա»-ի դարպասն ուղարկած գնդակը: