Թուրքական զինվորականները Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա պատասխան կրակ են բացել սահմանամերձ Քիլիս քաղաքի գնդակոծումից հետո, որի արդյունքում կա մի քանի վիրավոր:
Reuters գործակալության տվյալներով` Քիլիս քաղաքի վրա երկուշաբթի ընկել է երկու հրթիռ:
Կիրակի օրը նմանատիպ գնդակոծումից վիրավորվել է ևս երկու խաղաղ բնակիչ: