ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է «լռության ռեժիմը» Հալեպի վրա տարածելու անհրաժեշտության մասին, հայտնում է RIA Novosti-ին: Այդ մասին ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Նշելով Դամասկոսի և Լաթաքիայի շրջաններում հրադադարի ժամանակավոր վերագործարկումը՝ գլխավոր քարտուղարը ընդգծում է տվյալ պարամետրերի ընդլայնման անհրաժեշտության մասին Սիրիայի մյուս մասերում, հատկապես շտապ` Հալեպում»,- հայտարարել է նա: