ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «անվտանգության գոտու» ստեղծումը Սիրիայում տեղին չէ, գրում է gazeta.ru-ն:
Նա նաև հայտարարել է, որ հույս ունի, որ Ռուսաստանը կազդի Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի պահպանեն զինադադարի ռեժիմը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ էր արել թուրք-սիրիական սահմանագծին ստեղծել անվտանգության գոտի, որտեղ փախստականները կկարողանան ապաստան գտնել: