Թուրքիայի իշխանությունները տարվա սկզբից 85 խոշոր ահաբեկչություն են կանխել: Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, գրում է ria.ru-ն:
«Հատուկ ծառայությունների կողմից հունվարի սկզբից կանխվող այդ ահաբեկչություններից 49-ը կապված են ահաբեկիչ մահապարտների կամ ականապատված ավտոմեքենաների հետ»,- ասել է փոխվարչապետը:
Թուրքիայի իրավապահ մարմինները տարվա սկզբից Ստամբուլում և այլ վայրերում իրականացված ահաբեկչություններից հետո ուժեղացված հսկողություն են իրականացնում: Ահաբեկչությունների պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: