ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Indiana Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսական կործանիչները ամերիկյան ինքնաթիռներին մոտենալիս պետք է ոչնչացվեն, գրում է lenta.ru-ն:
Նրա կարծիքով՝ ռուսական ինքնաթիռների հետ կապված միջադեպերը փաստում են ԱՄՆ-ի և անձամբ Բարաք Օբամայի հանդեպ հարգանքի բացակայության մասին:
Թրամփը հայտարարել է, որ Օբաման պետք է միջադեպերի մասին քննարկի իր ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ: Նրա խոսքով՝ եթե զրույցից հետո իրավիճակը չփոխվի, ապա ամերիկացի զինվորականները պետք է կրակ բացեն ռուսական ինքնաթիռների ուղղությամբ: