Ուլան Բատորում փողի անվճար բաժանումը հանգեցրել է ժողովրդի մասսայական կուտակման և նույնիսկ բռնցքամարտի, հայտնում է FashSiberia-ն:
Գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին: Մոնղոլիայի մայրաքաղաքում անհայտ մարդիկ Mercedes մակնիշի ավտոմեքենայով անցել են քաղաքի կենտրոնով և բոլոր ցանկացողներին բաժանել 10-20 հազար տուգրիկի թղթադրամներ, որը կազմում է մոտ 320-650 ռուբլի:
Մայրաքաղաքի բնակիչները վազել են մեքենայի հետևից, ամբոխ են կազմել, և մի քանիսը նույնիսկ իրար ծեծել են: Նշվում է, որ փողերը եղել են իսկական: