RIA Novosti-ի փոխանցմամբ` Օդեսայի շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ Օդեսայի օդանավակայանի ելքերը, որտեղ ժամանել են Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմադիր բլոկի» պատգամավորները 2014 թվականի մայիսի 2-ին զոհվածների հիշատակի արարողությանը մասնակցելու համար, արգելափակել են մոտ 80 մարդ:
Երկուշաբթի «ավտոմայդանի», «մայդանի ինքնապաշտպանության», «Ազատ մարդիկ» կազմակերպության և «Աջ սեկտորի» ներկայացուցիչները օդանավակայանում արգելափակել են «Ընդդիմադիր բլոկի» 4 պատգամավորի և հայտարարել, որ պլանավորում են թույլ չտալ նրանց մասնակցությունը 2014 թվականի մայիսի 2-ին զոհվածների հիշատակի սգո արարողությանը, քանի որ ցանկանում են «կանխել սադրանքները»: Նրանց տվյալներով` բողոքողների թիվը 500 մարդ է:
Նաև հաղորդվում է, որ օդանավակայան է ժամանել ոստիկանությունը և բանակցել պատգամավորների հետ, որից հետո նրանք որոշում են ընդունել հեռանալ քաղաքից: