«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է Էմերիկ Լապորտի ծառայություններով, ում իրավունքները պատկանում են Բիլբաոյի «Ատլետիկ»-ին:
Ֆուտբոլիստը «քաղաքայիններ»-ի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ուշադրության կենտրոնում է: Goal. com-ը հայտնում է, որ անգլիական ակումբն արդեն դիմել է «Ատլետիկ»-ին պաշտոնական առաջարկով:
Տեղեկությունների համաձայն` «քաղաքայիններ»-ը պատրաստ են 50 մլն եվրո վճարել պաշտպանի տրանսֆերի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 45 հանդիպումների, 5 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել:
Հավելենք, որ Լապորտը խաղում է «Ատլետիկ»-ում 2007 թվականից: