Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մյունխենի «Բավարիա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին:
«Լի եմ զգացումներով, քանի որ կարող ենք դարձյալ եզրափակչի ուղեգիր նվաճել: Մանկությունից մինչ այժմ մի երազանք ունեմ: Երազում եմ համբուրել Չեմպիոնների լիգայի գավաթը, պահել այն իմ գլխավերևում:
Նախորդ անգամ շատ մոտ էինք հաջողությանը: Բայց ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Ինչպես հայտնի է, երկրորդ հնարավորությունը շատ հազվադեպ է տրվում: Մենք այն ստացել ենք և ցանկանում ենք նվաճել գավաթն ու մեր անունը գրել ֆուտբոլի պատմության էջերին»,- Marca-ն մեջբերում է Լուիսի խոսքերը: