Այսօր ցերեկը հաղորդագրություն տարածվեց, որ զորքերի կուտակում է նկատվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում:
«Հակառակորդի շարժը մեզ համար տեսանելի է, և բոլոր կուտակումները ֆիքսվում են, դա նշանակում է, որ հակառակորդն ինչ-որ գործողություններ է անում, իսկ ամենակարևորն այն է, որ ՊԲ-ի համար այդ ամենը տեսանելի է, չեմ կարող գնահատական տալ, թե ինչի համար է կուտակումը, բայց նախորդ օրերի համամատ ավելի են ակտիվացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: