Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի կարծիքով` Զինեդին Զիդանը պետք է շարունակի աշխատել «արքայական ակումբ»-ում:
«Մենք հիանալի ենք զգում Զիդանի գլխավորությամբ: Հիանում էի Զիդանով, երբ նա ֆուտբոլ էր խաղում, այժմ էլ նա հիացնում է ինձ որպես մարզիչ:
Վստահ եմ, որ Զինեդինը պետք է շարունակի աշխատել թիմի հետ: Գիտեմ, որ ակումբակիցներս նույն կերպ են մտածում»,- Sky Sports-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: