Շվեյցարիայի հետախուզության դաշնային ծառայությունը սոցցանցերի միջոցով երկրում հայտնաբերել է ծայրահեղ իսլամի ամենաքիչը 400 ենթադրյալ համակիրների: Այդ մասին հայտարարել է կառույցի ղեկավար Մարկուս Զայլերը, գրում է ria.ru-ն:
Զայլերը նշել է, որ այդ ցուցակի անդամներից 70-ը մեկնել են հակամարտության գոտի իսլամական խմբավորումների շարքերում ռազմական գործողություններին մասնակցելու համար, նրանցից մի քանիսը արդեն վերադարձել են Շվեյցարիա, և նրանց հանդեպ ուշադիր հսկողություն է պահանջվում:
Տեղեկացվում է, որ անցյալ տարի հատուկ ծառայությունները հայտնաբերել են սոցցանցերի 300 օգտատերերի, ովքեր կասկածվել են ահաբեկիչների հետ կապի մեջ: