Solar Impulse-2 ինքնաթիռը, որը թռիչքի համար օգտագործում է միայն Արեգակի էներգիան, Կալիֆոռնիայից թռչել է Արիզոնա: Դա հանդիսանում է նրա շուրջերկրյա ճանապարհորդության եզրափակիչ մասը, հայտնում է BBC-ն:
Դրանից առաջ այն շուրջ 8 ամիս վերանորոգվել է Հավայան կղզիներում, մարտկոցների անսարքության պատճառով, որոնք վնասվել էին Ճապոնիայից թռչելու ժամանակ:
16 ժամ թռչելուց հետո` անցնելով 1160 կմ ճանապարհ, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆենիքս քաղաքում:
Solar Impulse-2 ինքնաթիռն իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2015 թվականի մարտի 9-ին Աբու Դաբիից: