ԱՄՆ-ում առաջին անգամ կհեռարձակվի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի վերջին փուլը, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրոպական հեռարձակումների միությանը:
«Մենք ոգևորված ենք նրանից, որ աշխարհում ամենամեծ երաժշտական շոուն առաջին անգամ կցուցադրվի աշխարհի մեծագույն հեռուստաշուկաներից մեկում»,- ասել է մրցույթի կազմակերպիչ Յոն Օլա Սանդը:
Նշվում է, որ հեռարձակման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է Logo կաբելային հեռուստաալիքի հետ: